Friday, October 17, 2008

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ - ՎԻԳԷՆ ՏԷՐ-ՂԱԶԱՐԵԱՆԻ


Խոր վշտով համակւած յայտնում ենք, որ մեր շատ սիրելի եւ թանկագին

ՎԻԳԷՆ ՏԷՐ-ՂԱԶԱՐԵԱՆԻ

ցաւալի մահւան քառասնօրեակի ուրբաթ, հոկտ. 17-ին, կ. յ. ժամը 4-ին, Ս. Սարգիս եկեղեցում կը կատարւի

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ


«Ալիք»
15 Հոկտեմբեր 2008

http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6821

«Կարօտի զոհեր...»-ին

«Ալիք»
14 Հոկտեմբեր 2008
Վշտակցելով 2008 թւականի սեպտեմբերի 8-ին Արեւմտահայաստանում հանրակառքի արկածի զոհ գնացած՝ թեհրանաբնակ, թաւրիզաբնակ եւ նորջուղայաբնակ հայերի ընտանիքներին եւ իրենց հարազատներին՝ մաղթում եմ նրանց համբերութիւն ու երկնային մխիթարութիւն եւ խաղաղութիւն՝ զոհւածների ազգային հաւատքով լի հոգիներին... Նաեւ՝ նորջուղայեցի Հիլդա Մարգարեանի յիշատակին, որի հետ մենք բոլորովին անծանօթներ լիենլով՝ ինձ համար ուղարկել էր իր գրչին պատկանող Նոր-Ջուղայի բարբառի եւ սովորութիւնների մասին «Բարով, քա դո՞ր աս...» գեղեցիկ աշխատութիւնը, որը ինձ մօտ կը մնայ, որպէս մի անգին յիշատակ՝ վշտակցելով իր ընտանիքին եւ միշտ իրեն յիշելով՝ որպէս մի նւիրեալ հայուհու...

«Կարօտի զոհեր...»-ին
(Քառասնօրեակի առթիւ)

Այս ի՞նչ չար բախտ ձեզ վիճակւեց,
Մոլորւել եմ խոհերում.
Հայոց հողում շատ էր թափւել
Հայի անարատ արիւնն...

Մեր պատմական Հայաստանին
Դուք գնացիք վեհ ուխտի,
Համբուրելու սուրբ հողն հայոց,
Տեսնել՝ Վանը, Կարսն, Անին...

Տասնեակ դարեր էլ թէ անցնեն՝
Սրբութիւն են մեզ համար.
Սրբութեան ճամբին զոհւեցիք,
Լոյս գայ ձեր հոգուն անմար:

Հաւատքի խոր ապրումներով
Եւ ազգային վեհ տենչով
Նահատակաց դասը անցաք՝
Բախտի անարգ կատակով:

Աւա՜ղ, բօթը անչափ ծանր էր,
Ալեկոծեց մեր հոգին.
Ասես մի նոր «Եղեռն» լինէր,
Որ պատահեց մեր ազգին:

Ձեր կորուստը սուգի մատնեց
Աշխարհասփիւռ հայ ազգին.
Ծանօթ-անծանօթ ողբացին,
Յարգանք ձեր թարմ շիրիմին:

Հանգիստ ձեր յոգնատանջ մարմնին
Եւ հաւատքով լի հոգուն.
Հողը թեթեւ գայ ձեզ վրայ,
Ո՜հ, ազգիս վիշտն է անհուն...

ԷԼՍՕ ԳԱՐԵԱՆ
Հոկտեմբեր 2008 թ., Թեհրան

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ - ՌՈԶԱ ԲԱՐՈՅԵԱՆԻ (ԱՅՒԱԶԵԱՆ)


Խոր վշտով համակւած յայտնում ենք, որ մեր շատ սիրելի եւ թանկագին

ՌՈԶԱ ԲԱՐՈՅԵԱՆԻ (ԱՅՒԱԶԵԱՆ)

ցաւալի մահւան քառասնօրեակի առթիւ հինգշաբթի, հոկտ. 16-ին, կ. յ. ժամը 4-ին, Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցում, հանգուցեալի յիշատակին, կը կատարւի

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ


«Ալիք»
14 Հոկտեմբեր 2008

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ - ԳԱՅԻԱՆԷ ՄԵԼԻՔԵԱՆԻ (ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ)


Խոր վշտով համակւած յայտնում ենք, որ մեր շատ սիրելի եւ թանկագին

ԳԱՅԻԱՆԷ ՄԵԼԻՔԵԱՆԻ (ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ)

ցաւալի մահւան քառասնօրեակի առթիւ հինգշաբթի, հոկտ. 16-ին, կ. յ. ժամը 4-ին, Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցում, հանգուցեալի յիշատակին, կը կատարւի

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ


«Ալիք»
14 Հոկտեմբեր 2008

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ - ԴՈԿՏ. ԱՐՄԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆԻ (ԻՍԼԱՄՓԱՆԱՀ)

Խոր վշտով համակւած յայտնում ենք, որ մեր շատ սիրելի եւ թանկագին

ԴՈԿՏ. ԱՐՄԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆԻ (ԻՍԼԱՄՓԱՆԱՀ)

ցաւալի մահւան քառասնօրեակի առթիւ հինգշաբթի, հոկտ. 16-ին, կ. յ. ժամը 4-ին, Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցում, հանգուցեալի յիշատակին, կը կատարւի

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ


«Ալիք»
14 Հոկտեմբեր 2008

ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ

«Ալիք»
12 Հոկտեմբեր 2008
Խոր վշտով համակւած սգալով Վան-Վասպուրականից վերադարձող իրանահայ ուխտաւորների անակնկալ եւ դառնաղէտ մահը՝ հանրակառքի ծանր արկածի հետեւանքով, մեր խորազգաց վշտակցութիւնն ենք յայտնում հանգուցեալների սգակիր ընտանիքներին, բոլոր հարազատներին եւ ողջ իրանահայութեանը:
Շիրազի Հայոց եկեղեցական վարչութիւն եւ համայնք
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6718

ՑԱՒԱԿՑԱԿԱՆ

«Ալիք»
6 Հոկտեմբեր 2008
Սրտի անհուն վշտով համակւած սգում ենք Արեւմտեան Հայաստանից վերադարձող իրանահայ ուխտաւորների անսպասելի մահը՝ հանրակառքի արկածի պատճառով:
Այսու մեր խորազգաց ցաւակցութիւններն ենք յայտնում հանգուցեալների սգակիր ընտանիքներին, հարազատներին եւ ամբողջ իրանահայութեանը:
Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութիւն

Monday, September 29, 2008

ԻՐԱՆԱՀԱՅ 16 ԶՈՀԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ - Համատեղ հոգեհանգստեան արարողութիւն՝ Լոս Անջելեսում

«Ալիք»
28 Սեպտեմբեր 2008
Արեւմտեան Հայաստանում սեպտեմբերի 8-ին հանրակառքի վթարի զոհ դարձած 16 իրանահայերի յիշատակին Լոս Անջելեսում գործող իրանահայ ինը կազմակերպութիւններ, որոնց թւում՝ Լոս Անջելեսի Իրանահայ միութիւնը, «Նոր Ջուղայի բարեկամներ» յանձնախումբը, Թաւրիզահայերի յանձնախումբը, Ուրմիայի հայրենակցական միութիւնը, Ամերիկահայ մշակոյթի «Փերիա» մշակութային միութիւնը, ինչպէս նաեւ Հ.Մ.Ը.Մ.-ի Գլենդէլի «Արարատ» եւ Բըրբանքի «Սիփան» մասնաճիւղերը, «Դաւթեան- Մարիամեան» կրթական հաստատութիւնը եւ Հայ-ամերիկեան տարեցների միութիւնը, որոնց անդամների մեծամասնութիւնը իրանահայեր են, սեպտմբերի 21-ի առաւօտեան համատեղօրէն կատարեցին հոգեհանգստեան եւ յիշատակութեան յատուկ արարողութիւններ՝ Գլենդէլի Ս. Աստւածածին եկեղեցում։
Յաւարտ ս. պատարագի կատարւած հոգեհանգստեան արարողութեան ժամանակ «Սիփան» մասնաճիւղի սկաուտները հանդիսաւոր կերպով մուտք գործեցին եկեղեցի եւ իրանահայ յիշեալ կազմակերպութիւնների կողմից ծաղկեպսակ տեղադրեցին խորանի առջեւ՝ ի յիշատակ 16 զոհերի։
Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ Ս. Աստւածածին եկեղեցու «Տէր-Պետրոսեան» սրահում տեղի ունեցաւ յիշատակութեան հանդիսութիւն, որին ներկայ գտնւեցին բազմահարիւր սգակիր հայեր, հիմնականում՝ Լոս Անջելեսում հաստատւած իրանահայեր։ Յանուն իրանահայ ինը կազմակերպութիւնների՝ միջոցառման բացումը կատարեց Սարօ Նազարեանը, որը վշտակցութիւն յայտնելով զոհւածների անմիջական ազգականներին ու հարազատներին՝ յիշատակեց, որ զոհւածների Արեւմտեան Հայաստան կատարած այցը վերահաստատումն էր համայն հայութեան այն արտայայտութեան, որ Արեւմտեան Հայաստանը եղել եւ շարունակում է մնալ մեր հայրենիքի անբաժանելի մասնիկը՝ Ազատ, Անկախ ու Միացեալ Հայաստանի տեսլականով։
Իրանահայ զոհերի հոգիների խաղաղութեան համար աղօթք բարձրացրեց Ս. Աստւածածին եկեղեցու հոգեւոր հովիւներից Տ. Կոմիտաս քհնյ. Թորոսեանը, որից յետոյ բեմ հրաւիրւեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի անդամ Յովան Թաշճեանը, որը Կենտր. կոմիտէի եւ շրջանի դաշնակցական մարմինների անունից ցաւակցութիւն յայտնեց 16 իրանահայերի զոհման առթիւ՝ շեշտելով, որ նրանց կորուստը համայն հայութեան ցաւալի կորուստն է, մասնաւորաբար այն իմաստով, որ նրանք զոհւեցին մեր նախնիների բռնագրաւեալ հայրենիքը՝ Արեւմտեան Հայաստան կատարած կարօտի այցի ընթացքում։ Յովան Թաշճեանը անդրադառնալով անցեալ տարի Իրան կատարած իր այցելութեանը, բարձր գնահատեց հայրենասիրական ու ազգային արժէքներով ապրելու եւ գոյապայքարելու իրանահայութեան վճռակամութիւնը։
Ցաւակցական խօսքով հանդէս եկաւ նաեւ Ս. Աստւածածին եկեղեցու հոգաբարձութեան անդամ Ժիրայր Ղարախանեանը՝ առ Աստւած խաղաղութիւն հայցելով զոհւածների հոգիների եւ մխիթարութիւն՝ նրանց անմիջական հարազատներին ու ազգականների համար։
Այնուհետեւ մատուցւեց հոգեսուրճ՝ «Նոր Ջուղայի բարեկամներ» յանձնախմբի կողմից։ Միջոցառումը փակ յայտարարւեց կ. յ. ժամը 2-ին։
ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԼՐԱՀՈՍՔ
Սեպտեմբերի 21, 2008

Վշտակցութեան գիր

«Ալիք»
28 Սեպտեմբեր 2008
Թւականիս սեպտեմբերի 8-ը ծառայութեան մեր ժամանակաշրջանի սեւ օրերի շարքն անցաւ...
Հայոց պատմական երկրից դէպի տուն վերադարձող ուխտաւորներին պատահած արկածի գոյժը շշմեցուցիչ էր եւ ցնցեց ողջ իրանահայ ընտանիքին:Մարդկային սահմանափակ բառապաշարն անզօր է՝ արտացոլելու մեր հոգեկան կսկիծն ու տառապանքը, իսկ հասարակ մահկանացուներիս կարողութիւններից վեր է՝ շտկելու կատարւած մարդկային անպատասխանատու հասկացութեան սխալը եւ սարսափելի արդիւնքներ արձանագրւած անհոգութիւնն ու ագահութիւնը...
Սրտի անհուն թախիծով ցաւակցում ենք բոլոր զոհւածների ընտանիքներին եւ առ Բարձրեալն Աստւած շուտափոյթ ապաքինում աղերսում վիրաւորների ֆիզիկական վէրքերի համար: Իսկ վստահ ենք, որ համայնքիս հոգեկան վէրքերի սպիացումը դեռ երկար ժամանակ եւ ծով համբերութեան է կարօտ...Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական այրերի ու համայնքիս ազգային համակարգի հետ միասին՝ կատարեցինք այն բոլորը, ինչ մարդկային սահմանափակ մտքի ու հնարաւորութիւնների սահմաններում է տեղաւորւում:
Երանի մեզ հնարաւոր դառնար ժամանակի դաժան սլաքները յետ շրջել եւ սրբագրել կատարւած մարդկային 100-տոկոսանոց այս սխալը, սակայն դա անկարելի է անզօր մահկանացուներիս կեանքում...
Մեզ մնում է միայն Սուրբ Հոգով մխիթարւել ու մէկս միւսի ներկայութեամբ ուժեղանալ: Թէեւ վշտակիրներինն է իրական թախիծը, սակայն այդ սիրելիներից ոչ մէկը թող իրեն մենակ չզգայ, քանզի ցաւը բոլորինս է...
Պատմական ու ազգային յուշեր նւիրագործելու հեռանկարով մեկնեցին, բայց եւ իրենք յուշ դարձան՝ վեհ Մասիսի հայրական թախծոտ ներկայութեամբ ու նա վշտի շղարշով շրջափակւած իր որդիների կորուստը սգաց իր յաւերժական բարձունքից...
Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ՝
ԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆ ԵՒ
ՌՈԲԵՐՏ ԲԵԳԼԱՐԵԱՆ

Thursday, September 25, 2008

ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ

«Ալիք»
25 Սեպտեմբեր 2005

Խոր վշտով համակւած սգալով Վան-Վասպուրականից վերադարձող իրանահայ ուխտաւորների անակնկալ եւ դառնաղէտ մահը՝ հանրակառքի ծանր արկածի հետեւանքով, մեր խորազգաց վշտակցութիւններն ենք յայտնում հանգուցեալների սգակիր ընտանիքներին, բոլոր հարազատներին եւ ողջ իրանահայութեանը:
Թ. Հ. Կ. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ,
«Ս. ԳԷՈՐԳ» ԵՒ «ՍՕՍԷ ՄԱՅՐԻԿ»
ԾԵՐԱՆՈՑՆԵՐԻ ՊԱՇՏՕՆԵԱՆԵՐ ԵՒ ԲՆԱԿԻՉՆԵՐ
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6308

ՑԱՒԱԿՑԱԿԱՆՆԵՐ

«Ալիք»
24 Սեպտեմբեր 2008
Խոր կսկիծով լսեցինք Արեւմտեան Հայաստան ուղեւորութիւնից վերադարձի ճանապարհին պատահած դժբախտ արկածի զոհ գնացած ուղեւորների դառնաղէտ եւ վշտալի մահւան բօթը։Այս ցաւալի առիթով մեր խորազգաց վշտակցութիւններն ենք յայտնում զոհւածների ընտանիքներին ու ողջ իրանահայութեանը եւ շտապ ապաքինում ենք ցանկանում վիրաւորներին։
Հ. ՈՒՍ. «ՉՀԱՐՄԱՀԱԼ» ՄԻՈՒԹԻՒՆ
_________________________________________
Արեւմտահայաստան կատարած ուխտագնացութիւնից վերադարձին պատահած դառնաղէտ աւտովթարի առթիւ անհուն վշտով համակւած մեր խորազգաց ցաւակցութիւններն ենք յայտնում զոհերի սգակիր հարազատներին, իրանահայ երեք թեմերի ազգային իշխանութիւններին եւ համայն իրանահայութեանը։
«ՎԱՆ-ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ» ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԱՑ ԿԵՆՏՐՈՆ
_________________________________________
Խոր վշտով համակւած սգալով Վան-Վասպուրականից վերադարձող իրանահայ ուխտաւորների անակնկալ եւ դառնաղէտ մահը հանրակառքի ծանր արկածի հետեւանքով, մեր խորին ցաւակցութիւններն ենք յայտնում հանգուցեալների սգակիր ընտանիքներին ու հարազատներին եւ ողջ իրանահայերին։
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆ

ՑԱՒԱԿՑԱԿԱՆ

«Ալիք»
23 Սեպտեմբեր 2008
Խորապէս սգում ենք Արեւմտեան Հայաստան ուխտագնացութեանը մասնակցած եւ աղէտալի վթարի զոհ գնացած հայորդիների կորուստը։Մեր ցաւակցութիւնն ենք յայտնում հանգուցեալների հարազատներին եւ իրանահայութեանը՝ մաղթելով համբերութիւն եւ մխիթարութիւն՝ բոլորին։
Հ. Մ. «ՆԱՅԻՐԻ» ՄԻՈՒԹԻՒՆ

Wednesday, September 24, 2008

ՑԱՒԱԿՑԱԿԱՆ- ԳԱՅԻԱՆԷ ՄԵԼԻՔԵԱՆԻ (ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ)

«Ալիք»
23 Սեպտեմբեր 2008
Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում Աղաջանեան (Էսլամփանահ) ընտանիքին եւ միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորստի՝ Արեւմտեան Հայաստան ուխտագնացութեանը աղէտալի վթարի զոհ դարձած
ԴՈԿՏ. ՄԱՐԻԱՄ ԱՂԱՋԱՆԵԱՆԻ (ԷՍԼԱՄՓԱՆԱՀ)
ցաւալի մահւան առթիւ:
Իրանի Հայ բժշկական միութիւն

Monday, September 22, 2008

ՑԱՒԱԿՑԱԿԱՆ

«Ալիք»
21 Սեպտեմբեր 2008

Խորապէս սգում ենք Արեւմտեան Հայաստան ուխտագնացութեան մասնակցած եւ աղէտալի վթարի զոհ գնացած հայորդիների կորուստը:
Հայ աւետարանական եկեղեցին իր վշտակցութիւններն է յայտնում հանգուցեալների հարազատներին եւ իրանահայութեանը՝ մաղթելով համբերութիւն եւ Սուրբ Հոգու մխիթարութիւն՝ բոլորին:
Թեհրանի Հայ աւետարանական եկեղեցի

http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6219

ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

«Ալիք»
20 Սեպտեմբեր 2008

Խոր վշտով համակւած սգալով Վան-Վասպուրականից վերադարձող իրանահայ ուխտաւորների անակնկալ եւ դառնաղէտ մահը՝ հանրակառքի ծանր արկածի հետեւանքով, մեր խորազգաց վշտակցութիւնն ենք յայտնում հանգուցեալների սգակիր ընտանիքներին, բոլոր հարազատներին եւ ողջ իրանահայութեանը:
«ՍԱԹԻ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
___________________________________________

Խոր վշտով համակւած սգալով Վան-Վասպուրականից վերադարձող իրանահայ ուխտաւորների անակնկալ եւ դառնաղէտ մահը՝ հանրակառքի ծանր արկածի հետեւանքով, մեր խորազգաց վշտակցութիւնն ենք յայտնում հանգուցեալների սգակիր ընտանիքներին, բոլոր հարազատներին եւ ողջ իրանահայութեանը:
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ
___________________________________________

Խոր վշտով համակւած սգալով Վան-Վասպուրականից վերադարձող իրանահայ ուխտաւորների անակնկալ եւ դառնաղէտ մահը՝ հանրակառքի ծանր արկածի հետեւանքով, մեր խորազգաց վշտակցութիւնն ենք յայտնում հանգուցեալների սգակիր ընտանիքներին, բոլոր հարազատներին եւ ողջ իրանահայութեանը:
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6169

ՑԱՒԱԿՑԱԿԱՆՆԵՐ - ՎԻԳԷՆ ՏԷՐ-ՂԱԶԱՐԵԱՆԻ

«Ալիք»
20 Սեպտեմբեր 2008
Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում՝ Տէր-Ղազարեան, Շահնազարեան եւ Աբրահամեան ընտանիքներին ու միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորստի՝
ՎԻԳԷՆ ՏԷՐ-ՂԱԶԱՐԵԱՆԻ
դառնաղէտ մահւան առթիւ:Մեր ցաւակցութիւնը՝ նաեւ արկածի պատճառով զոհւած միւս բոլոր հանգուցեալների ընտանիքներին ու հարազատներին:
Հ.Մ.Ա.Կ.-Ի ԹԱՒՐԻԶԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ
ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆԴԱՄ-ՈՒՀԻՆԵՐ
____________________________________________
Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում սիրելիներ՝ Ռազմիկին եւ Թինային ու Տէր-Ղազարեան եւ Աւագեան ընտանիքներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորստի՝
ՎԻԳԷՆ ՏԷՐ-ՂԱԶԱՐԵԱՆԻ
ցաւալի մահւան առթիւ:
«Ադւանս մեդտրոնիքս» ընկերութեանտնօրէնութիւն եւ պաշտօնեաներ

ՑԱՒԱԿՑԱԿԱՆՆԵՐ

«Ալիք»
20 Սեպտեմբեր 2008

Խորապէս սգում ենք Նոր Ջուղայից Արեւմտեան Հայաստան ուխտագնացութեանը մասնակցած եւ աղէտալի վթարի զոհ դարձած՝
ՍԵՐԱ ՀԱՅԿՈՒՆԵԱՆԻ (ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ),
ՍԱՆԱՄ ԳԱԼՍՏԵԱՆԻ ‏(ՂԱՐԻԲԵԱՆ),
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԲԱՐՍԵՂԵԱՆԻ,
ՍՈՒՍԱՆԲԱՐ ՅՈՎՍԷՓԵԱՆԻ (ԲԱՐՍԵՂԵԱՆ),
ՀԻԼԴԱ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ (ԱԼԵՔՍԱՆԴՐԵԱՆ),
ԱՆՈՒՇԻԿ ԲՈՒՆԻԱԴԵԱՆԻ (ՏԷՐ-ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ),
ՔԼԱՐԱ ԿԻՐԱԿՈՍԵԱՆԻ (ԹՈՐՈՍԵԱՆ) ԵՒ
ՀԻԼԴԱ ՔԵՇԻՇԵԱՆԻ (ՇԻՐՒԱՆԵԱՆ)
դառնաղէտ կորուստը եւ նրանց հարազատներին, բարեկամներին եւ ողջ ջուղայահայութեանը մաղթում ենք համբերութիւն եւ մխիթարութիւն։
«Նոր Ջուղյի Բարեկամներ» յանձնախումբ
(Լոս Անջելես)
__________________________________________

Խորապէս սգում ենք Արեւմտեան Հայաստան ուխտագնացութեան մասնակցած եւ աղէտալի վթարի զոհ գնացած հայորդիների կորուստը։Մեր վշտակցութիւնն ենք յայտնում հանգուցեալների հարազատաներին եւ իրանահայութեանը՝ մաղթելով համբերութիւն եւ մխիթարութիւն՝ բոլորին։
«Նոր Ջուղյի Բարեկամներ» յանձնախումբ
(Լոս Անջելես)
___________________________________________

Ամենաչնչին կորուստն էլ շատ մեծ է հայի համար ու մեծ ցաւ է պատճառում նրա տառապած սրտին:Այս կորուստը շատ մեծ էր ու անփոխարինելի:Սրտի դառն կսկիծով ու խոր վշտով ցաւակցութիւն ենք յայտնում սեպտեմբերի 8-ի դժբախտ պատահարի կապակցութեամբ եւ Բարձրեալն Աստծուց հայցում ենք մխիթարութիւն ու համբերութիւն՝ մեր ժողովրդին, մանաւանդ զոհ գնացածների ընտանիքներին ու հարազատներին:
Հ. Մ. «ՍԻՓԱՆ» ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
___________________________________________

Անհուն կսկիծով սգում ենք Արեւմտեան Հայաստան ուխտագնացութեանը մասնակցած եւ աղէտալի աւտովթարի զոհ գնացած հայրենակարօտ հայորդիների, ի մասնաւորի երեք ուսուցչուհիներ՝
ԱՆՈՒՇԻԿ ԲՈՒՆԻԱԴԵԱՆԻ,
ՀԻԼԴԱ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ԵՒ
ՀԻԼԴԱ ՔԵՇԻՇ ԱՆԴՐԷԱՍԵԱՆԻ
կորուստները:
Մեր ցաւակցութիւնն ենք յայտնում՝ հանգուցեալների բոլոր հարազատներին եւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանին, ազգային մարմիններին, ուսուցչական կազմերին եւ աշակերտութեան:
ԻՐԱՆԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ
___________________________________________

Խոր վշտով համակւած սգալով Վան-Վասպուրականից վերադարձեալ իրանահայ ուխտաւորների անակնկալ եւ դառնաղէտ մահը՝ հանրակառքի ծանր արկածի հետեւանքով, մեր խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում հանգուցեալների սգակիր ընտանիքներին, բոլոր հարազատներին եւ ողջ իրանահայութեանը:
ՀՕՄ-Ի ԹԱՒՐԻԶԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻՎԱՐՉՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆԴԱՄՈՒՀԻՆԵՐ
____________________________________________

Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում՝ Աղաջանեան, Գասպարեան, Զարիֆեան, Բարոյեան եւ Մելիքեան ընտանիքներին ու միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորուստների՝
ԴՈԿՏ. ԱՐՄԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆԻ,
ՌՈԶԱ ԲԱՐՈՅԵԱՆԻ ԵՒԳԱՅԻԱՆԷ ՄԵԼԻՔԵԱՆԻ
ցաւալի մահւանց առթիւ:
ՀՕՄ-Ի ԹԱՒՐԻԶԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻՎԱՐՉՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆԴԱՄՈՒՀԻՆԵՐ
___________________________________________

Խոր վշտով տեղեկացանք սեպտեմբերի 8-ին Արեւմտահայաստանում տեղի ունեցած հանրակառքի ահաւոր վթարի մասին, որտեղ զոհւել են 16 հայրենակիցներ:Սրանով Լոս Անջելեսի Իրանահայ միութեան անունից, մեր խորին ցաւակցութիւններն ենք յայտնում իրանահայ երեք թեմերի առաջնորդներին, հանգուցեալների հարազատներին եւ համայն իրանահայութեան:
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԵԱՆԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6186

Հոգեհանգստեան արարողութիւն՝ Թաւրիզում քոյր թեմերի առաջնորդների եւ իրանահայութեան պատգամաւորների մասնակցութեամբ


«Ալիք»
20 Սեպտեմբեր 2008

Արեւմտեան Հայաստան ուխտագնացութեամբ ճամբորդած եւ ողբերգական արկածին զոհ գնացած 16 հայորդիների հոգիների խաղաղութեան համար, վաղը՝ սեպտ. 21-ի առաւօտեան ժամը 11-ին, Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում, ս. պատարագի աւարտին, կատարւելու է հոգեհանգստեան կարգ։
Այս մասին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Նշան եպս. Թոփուզեանն ասաց. «Նախ, պիտի յայտնենք, որ մեր պարագայում եւս շատ ծանր եղաւ կորուստը. մենք սեպտ. 15-ին հողին յանձնեցինք մեր երրորդ զոհին՝ տկն. Ռոզիկ Բարոյեանին, որը Թաւրիզում ՀՕՄ-ի մանկապարտէզ-նախակրթարանում ունէր աւելի քան 30 տարւայ ուսուցչի եւ դաստիարակի վաստակ եւ վերջին տասնամեակում աշխոյժ ներկայութիւն էր Թաւրիզի եկեղեցիների կանանց խնամակալ մարմնի աշխատանքներում։ Նրան կոչեցինք «քաղցր մայրիկ», որովհետեւ իրա՛ւ ինքն այդպիսին էր։ Ցաւում ենք, որ իր զաւակներից թուրի պատասխանատու պրն. Վարուժան Բարոյեանը դեռ հիւանդանոցում է եւ կրում է ծանր վէրքեր. նա ենթարկւելու է վիրահատութիւնների»։
Ապա խօսելով հոգեհանգստեան կարգի մասին՝ ասաց. «Որոշեցինք երեք թեմակալ առաջնորդներով եւ խորհրդարանի զոյգ պատգամաւորներով Թաւրիզում կատարել հաւաքական մեր եօթնօրեակի աղօթքը՝ մէկ անգամ եւս սփոփելու մեր անձերին, կրկին դիմելու Ամենակալ Աստծուն, որպէսզի թեթեւացնի մեր սուգի ծանրութիւնը»։
Թեմակալ առաջնորդներն ու խորհրդարանի պատգամաւորները, այսօր՝ սեպտ. 20-ի երեկոյեան հասնելու են Թաւրիզ։
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6145

Թեմական լուրեր Թաւրիզից


Թեմական Լուրեր
Թաւրիզ

« Յանուն Իրանահայութեան երեք Թեմերի, կրկին անգամ մեր սրտի եւ հոգու զօրակցութիւնն ենք յայտնում զահւածների ընտանիքներին »
ասաց Նշան Եպս. Թօփուզեանը Թաւրիզում


Համանախագահութեամբ Իրանի երեք Թեմերի Թեմակալ Առաջնորդների, մասնակցութեամբ Իրանի Խորհրդարանի զոյգ հայ Պատգամաւորների, Ատրպատականի Հայոց Թեմի Պատգ. Ժողովի եւ Թեմական Խորհրդի ու համայնքի, Կիրակի, 21 Սեպտ. 2008 թ.ի առաւօտեան ժամը 10:45ին, Թաւրիզի Սբ. Սարգիս եկեղեցում մատուցւեց Սբ. Պատարագ, որը մատուցանեց Ուրմիոյ Հովիւ՝ Հոգեշ. Տ. Անանիա Աբեղայ Գուճանեանը, եւ նւիրւեց ի յիշատակ Արեւմտեան Հայաստան ուխտագնացութեան մասնակցած եւ վերադարձի ճանապարհին ինքնաշարժի արկածից զոհւած 16 հայորիների յիշատակին։
Սբ. Պատարագի ընթացքում, Տէրունական Աղօթքից առաջ հակիրճ խօսքով արտայայտւեց Թեմակալ Առաջնորդ Նշան Եպիսկոպոս Թօփուզեանը, նախ բարի գալստեան խօսք ասելով Թեմակալ երկու Առաջնորդ Հայրերին եւ Խորհրդարանի Պատգամաւորներին, շեշտելով թէ «ա՛յս օրը, որը զուգադիպում է զոհւածների ննջման եօթնօրեակին, որոշեցինք հաւաքաբար սոյն արարողութիւնը կատարել Թաւրիզում եւ այստեղից մեր հոգու եւ սրտի զօրակցութիւնը յայտնելու զոհւածների ընտանիքներին եւ կրկին յիշելու Ֆիզիկապէս վնասւածքներ կրողներին, ի նշան շուտափոյթ ապաքինման »։
Ապա, Սրբազան Հայրը խորան հրաւիրեց Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանին, օրւայ պատգամը փոխանցելու համար։
Սրբազան Հայրը իր բնաբանը դարձնելով Պօղոս Առաքեալի Եփեսացիներին գրած նամակից, ուր ասւում է « եւ այս բոլորի վրայ առէ՛ք հաւատի վահանը, որպէսզի կարողանաք հանգցնել Չարի արձակած բոլոր մխացող նետերը։ Առէ՛ք նաեւ փրկութեան սաղաւարտը եւ Սուրբ Հոգու սուրը, այսինքն՝ Աստծու խօսքը։ Այս բոլորի հետ մէկտեղ աղօթեցէ՛ք, թախանձագին աղօթեցէ՛ք տեւաբար, Սուրբ Հոգու օգնութեամբ » ( Եփսց. 6. 16 – 17 )։
Իր քարոզում, Սրբազան Հայրը առ ի մխիթարութիւն սգակիր պարագաներին ասաց թէ « այս ահաւոր արկածը ցնցեց ամբողջ Իրանահայութիւնը եւ մենք, թէ՛ հոգեւորական դասը, թէ՛ ազգային իշխանութիւնը եւ թէ՛ Խորհրդարանի Պատգամաւորները, ըստ կարելւոյն երեք Թեմերում էլ փորձեցինք ձեզ հետ լինել՝ ձեր կրած այս ծանր բեռը թեթեւացնելու համար »։
Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական պատասխանատուների ցուցաբերած օժանդակութիւնների մասին խօսելով, Սրբազան Հայրը շեշտեց թէ « յանուն ամբողջ Իրանահայութեան, յայտնում ենք մեր սրտագին շնորհակալութիւններն ու երախտիքը՝ Արեւելեան եւ Արեւմտեան Ատրպատականում պետական պատասխանատուների ցուցաբերած մարդկային օժանդակութիւնների համար, ինչպէս նաեւ Թուրքիայում Իրանի Դեսպանատան անձնակազմի եւ բոլոր նրանց ովքեր որեւէ ձեւով օգտակար հանդիսացան մեզ »։
Պօղոս Առաքեալի թելադրական խօսքերին անդրադառնալով, Սրբազան Հայրը ասաց թէ « պարտ է մեզ Սուրբ Հոգու սրով եւ վահանով սպառազինւելու՝ որպէսզի դիմակայենք նման ծանր հարւածներ. մաղթում ենք որ Աստծուն ապաւինելով, կարողանանք սփոփւել եւ մեր առօրեայում նման տագնապների ժամանակ չյուսահատւել… »։

Սրբազան Հօր քարոզից յետոյ, Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Բաբգէն Եպս. Չարեանը ընթերցեց Հաւաքական Խոստովանանքի աղօթքը, որից յետոյ հաւատացեալները ստացան Սբ. Հաղորդութիւն։
Պատարագի աւարտին, նախագահութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի տեղի ունեցաւ Հոգեհանգստեան Կարգը եւ յիշւեցին զոհւած հայորդիների անունները, աղօթք բարձրացնելով առ Աստւած որ Իր երկնային երանական օթեւաններում հանգչեցնի նրանց հոգիները։
Բի՜ւր յարգանք նրանց անմոռաց յիշատակին։

Յարգանօք՝
ՎԱՆՔ

Բոլորս Ալ Կը Միանանք

«ԱՍՊԱՐԷԶ»
Friday, September 19, 2008
Ստորեւ կը հրատարակենք Լոս Անճելըսի մէջ գործող հայկական ինը միութիւններու միացեալ հաղորդագրութիւնը, ուր կոչ կÿուղղուի շրջանիս հայ հասարակութեան ներկայ ըլլալու իրանահայ երեք թեմերէն զոհուած հայորդիներուն համար հոգեհանգստեան պաշտօնին: Գիտենք, որ այս հաղորդագրութեան տակ պայմանականօրէն կը գտնենք այս ինը կազմակերպութիւններու ստորագրութիւնը: Վստահ ենք, որ հայկական իւրաքանչիւր միութիւն կամ կազմակերպութիւն սիրով պիտի ստորագրէր այս գովելի նախաձեռնութեան տէրերուն կողքին: Սուգը համազգային է: Կը միանանք ստորագրողներուն:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
Արեւմտեան Հայաստանում ինքնաշարժի վթարով իրանահայ երեք թեմերից զոհուած 16 հայորդիների յիշատակը յարգելու նպատակով, իրանահայ կամ հիմնականում իրանահայերից կազմուած ինը կազմակերպութիւններ Հինգշաբթի, Սեպտեմբերի 18ի երեկոյեան ժամը 8։00ին, ՀՅԴ «Փեշեքերեան» կենտրոնի ժողովասրահում ունեցած խորհրդակցական հանդիպման ընթացքում, որոշեցին «Նոր Ջուղայի բարեկամներ» յանձնախմբի հետ համատեղօրէն առաջիկայ Կիրակի, Սեպտեմբերի 21ին Կլէնտէյլի Սբ. Աստուածածին եկեղեցում մատուցուող Սբ. եւ անմահ Պատարագի աւարտին, ունենալ հոգեհանգստան արարողութիւն՝ իրանահայ զոհերի հոգիների խաղաղութեան համար։ Լիայոյս ենք, որ մեր հաւատացեալ ժողովուրդը խուռներամ ներկայ կը գտնուի հոգեհանգստեան սոյն արարողութեան։
ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ
«ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ» ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ
ՈՒՐՄԻՈՅ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ
ԹԱՒՐԻԶԱՀԱՅԵՐԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՓԵՐԻԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆ
«ԴԱՒԹԵԱՆ□ՄԱՐԻԱՄԵԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ
ՀՄԸՄ ԿԼԷՆՏԷՅԼԻ «ԱՐԱՐԱՏ»ՄԱՍՆԱՃԻՒՂ
ՀՄԸՄ ՊԸՐՊԱՆՔԻ «ՍԻՓԱՆ» ՄԱՍՆԱՃԻՒՂ
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿԵԱՆ ՏԱՐԵՑՆԵՐԻՄԻՈՒԹԻՒՆ