Monday, September 15, 2008

ՑԱՒԱԿՑԱԿԱՆ

«Ալիք»
15 Սեպտեմբեր 2008

Խորապէս սգում ենք Նոր Ջուղայից Արեւմտեան Հայաստան ուխտագնացութեանը մասնակցած եւ անղէտալի վթարի զոհ դարձած՝
ՍԵՐԱ ՀԱՅԿՈՒՆԵԱՆԻ (ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ),
ՍԱՆԱՄ ԳԱԼՍՏԵԱՆԻ (ՂԱՐԻԲԵԱՆ),
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԲԱՐՍԵՂԵԱՆԻ,
ՍՈՒՍԱՆԲԱՐ ՅՈՎՍԷՓԵԱՆԻ (ԲԱՐՍԵՂԵԱՆ),
ՀԻԼԴԱ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ (ԱԼԵՔՍԱՆԴՐԵԱՆ),
ԱՆՈՒՇԻԿ ԲՈՒՆԻԱԴԵԱՆԻ (ՏԷՐ-ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ),
ՔԼԱՐԱ ԿԻՐԱԿՈՍԵԱՆԻ (ԹՈՐՈՍԵԱՆ) եւ
ՀԻԼԴԱ ՔԵՇԻՇԵԱՆԻ (ՇԻՐՒԱՆԵԱՆ)
դառնաղէտ կորուստը եւ նրանց հարազատներին, բարեկամներին եւ ողջ ջուղայահայութեանը մաղթում ենք համբերութիւն եւ մխիթարութիւն։
ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ
(Նոր Ջուղա)
___________________________________________
Խորապէս սգում ենք Արեւմտեան Հայաստան ուխտագնացութեանը մասնակցած եւ աղէտալի վթարի զոհ գնացած հայորդիների կորուստը։
Մեր վշտակցութիւնն ենք յայտնում հանգուցեալների հարազատներին եւ իրնահայութեանը՝ մաղթելով համբերութիւն եւ մխիթարութիւն՝ բոլորին։
ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՑԱՒԱԿՑԱԳԻՐ


«Ալիք»
15 Սեպտեմբեր 2008
Գերաշնորհ Հայրեր՝ Սեպուհ արք. Սարգսեան՝ առաջնորդ Թերանի հայոց թեմի, Բաբգէն եպս. Չարեան՝ առաջնորդ Սպահանի հայոց թեմի, Նշան եպս. Թոփուզեան՝ առաջնորդ Ատպատականի հայոց թեմի,Լիբանանի Մարաշի հայրենակցական միութեան վարչութիւնը խոր ցաւով իմացաւ հանրակառքի այն դժբախտ արկածը, որուն զոհ գացին իրանահայ Ձեր երեք թեմերէն ազգայիններ:Կը ցաւակցինք անոնց կորուստին՝ յայտնելով մեր խորազգաց զգացումները՝ Ձեզ, ինչպէս նաեւ՝ անոնց հարազատներուն եւ շուտափոյթ ապաքինում կը մաղթենք վիրաւորներուն:
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԱՐԱՇԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6020

ՑԱՒԱԿՑԱԿԱՆ


«Ալիք»
15 Սեպտեմբեր 2008
Ցաւով տեղեկացանք իրանահայ համայնքից Արեւմտահայաստան ուխտագնացութեան մեկնած մեր հայրենակիցների հետ տեղի ունեցած ողբերգութեան մասին: Այսու մեր խորին ցաւակցութիւններն ենք յայտնում՝ զոհւածների հարազատներին, ազգային եւ թեմական կառոյցներին, ինչպէս նաեւ՝ ողջ իրանահայութեանը:Միաժամանակ՝ յայտնում ենք արագ ապաքինման մեր բարեմաղթանքները՝ ողբերգական դիպւածի ժամանակ վիրաւորւած մարդկանց:
Այս օրերում մենք մէկ անգամ եւս համոզւեցինք, որ հայ մարդկանց ցաւը, որտեղ էլ նրանք ապրելիս լինեն, ողջ հայութեան ցաւն է:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը հողին յանձնւեցին «Կարօտի զոհերի» մարմինները

«Ալիք»
15 Սեպտեմբեր 2008

Երէկ դառն կսկիծով Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը հողին յանձնւեցին թեհրանահայ հինգ հայորդիներից չորսի անշնչացած մարմինները, որոնք զոհւել էին աւտովթարի դառնաղէտ դէպքի հետեւանքով, Արեւմտեան Հայաստան կատարած ուխտից վերադառնալիս:

Բօթը ծանր էր համայնքի համար եւ ինչպէս դէպքի լուրը առնելու պահերից երբ բոլորս՝ ազգային մարմիններ, իշխանութիւն ու ժողովուրդ հոգեպէս ալեկոծւեցինք, այնպէս էլ երէկ հոծ բազմութիւն էր համախմբւել՝ Նոր Բուրաստանում՝ վերջին հրաժեշտը տալու զոհւածներին եւ վշտակցելու հարազատներին:Կէսօրւայ ժամը 2-ին Նոր Բուրաստան գերեզմանատանն էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, որը մի պատւիրակութիւն գլխաւորելով՝ արարողութեանը մասնակցելու նպատակով՝ Թեհրան էր ժամանել, Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան ներկայացուցիչներ, Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներ, թեմերի Թեմական խորհուրդների եւ «Ալիք»-ի ներկայացուցիչներ, քահանայից դասը, զոհւածների հարազատները եւ մեծ թւով հայրենակիցներ:

Նոր Բուրաստանի մատուռի դիմաց, ուր համախմբւած էին ներկաները, տեղադրւած էին չորս զոհեր՝ ամուսիններ՝ Թովմաս Մովսէս Մողադդամի (Ալմաս) եւ Ֆարանգ Շահբազիի, Միսաք Բաբայեանի եւ Սիլւանա Ղարադաղեանի դագաղները:

Նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, խունկի ծուխով պատւած դագաղների մօտ, կատարւեց թաղման կրօնական կարգը, որի ընթացքում սգում էին ոչ միայն հանգուցեալի անմիջական հարազատները, այլեւ՝ ողջ ներկաները: Օրւայ առիթով դամբանականներ արտասանեցին՝ Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Մանրամասնութիւնները տեսնել մեր յաջորդ համարներից մէկում:

Նշենք, որ զոհերից Վիգէն Տէր-Ղազարեանի դին այսօր է հողին յանձնւելու: