Friday, October 17, 2008

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ - ՍԻԼՒԱՆԱ ՂԱՐԱԴԱՂԵԱՆԻ


Խոր վշտով համակւած յայտնում ենք, որ մեր շատ սիրելի եւ թանկագին

ՍԻԼՒԱՆԱ ՂԱՐԱԴԱՂԵԱՆԻ

ցաւալի մահւան քառասնօրեակի առթիւ ուրբաթ, հոկտ. 17-ին Ս. Սարգիս եկեղեցում, ս. պատարագից յետոյ, կը կատարւի

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ



«Ալիք»
16 Հոկտեմբեր 2008


http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6842

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ - ՄԻՍԱՔ ԲԱԲԱՅԵԱՆԻ


Խոր վշտով համակւած յայտնում ենք, որ մեր շատ սիրելի եւ թանկագին

ՄԻՍԱՔ ԲԱԲԱՅԵԱՆԻ

ցաւալի մահւան քառասնօրեակի առթիւ ուրբաթ, հոկտ. 17-ին Ս. Սարգիս եկեղեցում, ս. պատարագից յետոյ, կը կատարւի՝

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ


«Ալիք»
16 Հոկտեմբեր 2008

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ - ԹՈՎՄԱՍ ՄՈՎՍԷՍ ՄՈՂԱԴԴԱՄԻ ԵՒ ՖԱՐԱՆԳ ՇԱՀԲԱԶԻԻ


Խոր վշտով համակւած սգալով Վան-Վասպուրականից վերադարձող իրանահայ ուխտաւորների դառնաղէտ մահւան քառասնօրեակի առիթով՝ յայտնում ենք, որ մեր շատ սիրելի եւ թանկագին

ԹՈՎՄԱՍ ՄՈՎՍԷՍ ՄՈՂԱԴԴԱՄԻ

ԵՒ

ՖԱՐԱՆԳ ՇԱՀԲԱԶԻԻ

ցաւալի մահւանց քառասնօրեակի առթիւ ուրբաթ, հոկտ. 17-ին Ս. Սարգիս եկեղեցում, ս. պատարագից յետոյ, կը կատարւի

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

«Ալիք»
16 Հոկտեմբեր 2008


http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6838

Տագնապից Առաջ… եւ Յետոյ

( Ձօն՝ զոհւածներին եւ վերապրողներին )


« Մի նոր պատւիրան եմ տալիս ձեզ՝ սիրեցէ՛ք միմեանց։
Ինչպէս ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք։ Եթէ դուք միմեանց
սիրէք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն էք »
Յվ. 13. 34 – 35


Արեւմտեան Հայաստանի պատմական Վան քաղաքը կատարած իրենց ուխտագնացութիւնը իր կատարումին հասաւ…։ Կատարում՝ զոհւածների համար՝ յաւիտենական հանգիստ, վերապրողներին՝ նոր ծնունդ եւ միւս ուղեկիցներին զարմանահրաշ փորձառութիւն…։

Շուրջ միամսեայ անասելի, անպատմելի եւ կքոծ վազվզուքի աւարտին, եւ դէպքի 40- օրեակի սեմին, բարձրանում եմ առաջնորդարանի աշխատասենեակս. աշխատում եմ ամենայն հարազատութեամբ վերյիշել ամբողջ կատարւածը, ոչ այն վերարժեւորումը կատարելու թէ ՝՝ ով ինչ արեց եւ ինչքանով արեց կամ չկարողացաւ անել ՝՝ու հոգեբանութեամբ։ Դա անիմաստ է. այլ այն համոզումով միայն թէ այս տագնապը ի՞նչ խորհուրդ ունեցաւ մեր մէջ…։


Նոր Կտակարանն եմ վերցնում եւ կարդում Յովհաննու Աւետարանի 13րդ գլուխի բոլոր հատւածները…։


Կարդում եմ կրկին, գուցէ հազարերորդ անգամը լինելով, թէ ինչպէ՛ս Յիսուսը լւաց Իր աշակերտների ոտերը, ի նշան աստւածային յաւերժական սիրոյ, թէ ինչպէ՛ս ազդարարեց Յուդայի դժոխային մատնութիւնը եւ այդ արհաւիրքի պահին՝ կրկին տւեց վեհագոյն պատւիրանը՝ « սիրեցէ՛ք իրար »։


Մտամոլոր եմ… ժխտական ու դրական մտքեր ողողում են միտքս։ « եթէ »ներ, « ինչու »ներ, « ենթադրութիւն »ներ « երանի »ներ ու « ափսոս »անքներ տեղատարափ գալիս ու գնում են մտքիս հորիզոնում… ի զուր, եւ դեռ այդ բոլորի մէջ` շրջապատում հիւսւող անձնական տեսակէտների եւ փիլիսոփայութիւնների խճանկարը, դեռ՝ յաճախ զրպարտութիւնների ալիքներներն ու… բոլորը գալիս ու գնում են…։


Հիմա, որ զոհւածները ննջում են երկնային խաղաղ օթեւաններում, վիրաւորւածները վերագտնում են իրենց ֆիզիկական առողջութիւնը եւ հոգեպէս վերաթարմանում, ինքս իմ մէջ կրկին մտածում եմ թէ՝ նրանք բոլորն էլ Աստծու զաւակներն են եւ Քրիստոսի հաւատացեալ որդիները։ Երբ այդպիսին են, ուրեմն բոլորն էլ բնակւում են Իր յաւերժական բնակարանում, որը նիւթեղէն չէ, այլ վերացական եւ ոգեղէն։


Քրիստոսը իր աշակերտներին ասաց թէ « պիտի փնտռէք ինձ ». այո՛, փնտռեցին, որովհետեւ մատնութեան պահից յետոյ՝ բոլորն էլ լքեցին։ Բայց արդեօք Ինք չվերադարձաւ նրանց մօտ, կրկին ասելու թէ՝ Հայրը ձեզ անսահմանօրէն սիրում է՝ նոյնիսկ ձեր ամենատկար վայրկեաններում էլ. ուրեմն, սիրեցէ՛ք իրար…։


Բազո՜ւմ բազո՜ւմ հաւատացեալներ այդ հեւքոտ փնտռտուքի մէջ են՝ հանդիպելու Նրան, այն հանդիպմանը որը ժամացուցային իմաստով չի բացատրւում, այլ հաւատքով, այն հաւատքով որը լիքն է սիրով, այո՛, Իր նախասիրած պատւիրանով, նո՛ր պատւիրանով, որը միայն ու միայն սէրն է…։


Յետոյ կատարեց մէկ այլ հաստատում, երբ ասաց նրանց թէ « այնտեղ ուր ես եմ գնում՝ դուք չէք կարող գալ »։ Բազում առիթներով յայտնել էր աշակերտներին իր ՝՝ գնալ՝՝ու մասին։ Բայց այդ երթը մէկ սովորական ճամբորդութիւն չէր լինելու Երուսաղէմի տարածքում։ Այդ ՝՝ ճանապարհորդութիւնը ՝՝ եւ այդ ՝՝ ճանապարհը ՝՝ աշխարհագրական տարածքի վրայ չէր լինելու եւ ոչ էլ ՝՝ ճամբորդակից ՝՝ ունէր։


Դա՝ առաքումն էր Աստծու հրամանով՝ մարդկութեան փրկութեան համար։
Դա՝ աւետումն էր Աստծու սիրոյն՝ մարդկային կեանքի ապրելակերպն ու ձեւը ուղղելու իրա՛ւ հասցէին։
Դա՝ աստւածային սրբարար զօրութիւնն էր՝ ջախջախելու մեղքի, մոլորութեան, մահւան եւ գերեզմանի բոլոր կապանքները։
Դա՝ քաղցր հրաւէրն էր՝ վերադառնալու Տիրոջ այգեստանը եւ առյաւէտ լքելու տիղմն ու լճացումը։
Դա՝ Գողգոթան էր՝ իր ամենադաժան եւ մահւան սարսուռը կրող արհաւիրքով ողողւած, բայց միաժամանակ յաղթանակն էր Բարի Սամարացուն, որը նոյնիսկ անծանօթի վրայ գթաց, սիրեց, գուրգուրաց եւ խնամեց։


Արդարեւ, այս երկնատեսիլ առաքումը Հայրը սահմանել էր միմիայն իր Որդուն, որը սակայն, նախքան մեկնումը՝ աշակերտներին պատգամեց նոր պատւիրանը, նրանց կեանքի ուղեւորութիւնը՝ նոր կեանքը այսպէս սահմանելով թէ « մի նոր պատւիրան եմ տալիս ձեզ՝ սիրեցէ՛ք միմեանց։ Ինչպէս ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք։ Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն էք »։

Գոհարափայլ սոյն պատւիրանը որպէս աստւածային աւանդ թողնելով, Քրիստոսը հաստատեց թէ՝
-Իր առաքման փառաւորութիւնը արդէն իսկ իրականացւել էր, որովհետեւ ահա, ժամանակը հասել էր։
-Նրանց մենակ չթողեց, չլքեց, որովհետեւ արիական անհուն սիրոյ նշանը շնորհեց նրանց։
-Հնաւուրց աւանդւած ու պայմանաւորւած սիրոյ մասին չպատգամեց, այլ նորօրինակ վեհութիւն տալով սիրոյ պատւիրանին՝ մեկնեց մատնութեան պարտէզը, այնտեղից Հօրը մօտ գնալու։
-Երբ պատկերաւոր կերպով հովիւի ու ոչխարի օրինակը տւեց, երբ հաւատարիմ ու անառակ որդիների մասին խօսեց, երբ արդար այրի կնոջ ու անիրաւ դատաւորի մասին խօսեց, երբ հրեաների անառակութիւնները դատապարտեց, երբ սերմերը ցանեց՝ այդ բոլորի մէջ հաստատեց հոգեկան մէկ կապ, հոգու կապը եւ հրաւէրը՝ միշտ ապացուցելով որ իրաւամբ Իր աշակերտները կը լինեն՝ երբ նախընտրեն սէրը։

Նոր պատւիրանի փայլքը միայն ու միայն ապացուցւում է այն ժամանակ, երբ սիրելով կարողանում են մարդիկ ամենայն հարազատութեամբ նայել իրար աչքերին, յետոյ՝ ըստ արժանւոյն հանդիպելու Ամենակալին։


Քառասնօրեայ այս տագնապը անցկացնելուց յետոյ, ես հաւատում եմ որ բոլորս էլ պիտի կարողանանք մխիթարւել Քրիստոսի աստւածակերպ օրինակով, երբ այնքա՜՜՜ն սիրեց մարդկանց՝ մինչեւ Խաչը բարձրանալով եւ ապա Յարուցեալ Քրիստոս զօրութեամբ կրկին ժողւելու իր ցրւած հօտը, ի նշան յաւերժական սիրոյ։


Մեզանից առյաւէտ բաժանւած ծանօթ թէ անծանօթ այն սիրելիներին ասում ենք՝ դուք սիրեցի՛ք, անհունօրէն սիրեցիք մեզ, անսահմանօրէն սիրեցիք ձեր ամբողջ շրջապատն ու Աստծու զաւակներին, եւ մենք ձեզանից սիրոյ մէկ նոր խորհուրդ ստանալով, պիտի սիրենք իրար Քրիստոսի օրինակով։


Ձեր յիշատակը միշտ բարի…
Ձեր երկնային բնակութիւնը շնորհաւոր…
Ձեր ցանած սերմերը նո՛ր ծնունդ կը տան։

Նշան Եպս. Թօփուզեան
Թաւրիզ,
15 Հոկտ. 2008 թ.


ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այսու Թեհրանի մեր ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ առաջիկայ ուրբաթ, հոկտ. 17-ի առաւօտեան Ս. Սարգիս մայր եկեղեցում, յաւարտ ս. պատարագի, տեղի է ունենալու հանդիսաւոր հոգեհանգիստ՝ սեպտեմբերի 9-ին Արեւմտեան Հայաստան ուխտագնացութիւնից վերադարձի ճանապարհին դժբախտ արկածի զոհ գնացած հայորդիների՝

ԱԼՄԱՍ (ԹՈՎՄԱՍ) ՄՈՎՍԻՍԵԱՆԻ,
ՖԱՐԱՆԳ ՇԱՀԲԱԶԻԻ,
ՍԻԼՒԱՆԱ ՂԱՐԱԴԱՂԵԱՆԻ,
ՄԻՍԱՔ ԲԱԲԱՅԵԱՆՑԻ
ԵՒ
ՎԻԳԷՆ ՏԷՐ-ՂԱԶԱՐԵԱՆԻ

հոգիների խաղաղութեան համար։Կրօնական արարողութեանց նախագահելու եւ այդ առիթով իր պատգամն է տալու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ
ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԸ

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
«Ալիք»
15 Հոկտեմբեր 2008

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ - ՎԻԳԷՆ ՏԷՐ-ՂԱԶԱՐԵԱՆԻ


Խոր վշտով համակւած յայտնում ենք, որ մեր շատ սիրելի եւ թանկագին

ՎԻԳԷՆ ՏԷՐ-ՂԱԶԱՐԵԱՆԻ

ցաւալի մահւան քառասնօրեակի ուրբաթ, հոկտ. 17-ին, կ. յ. ժամը 4-ին, Ս. Սարգիս եկեղեցում կը կատարւի

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ


«Ալիք»
15 Հոկտեմբեր 2008

http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6821

«Կարօտի զոհեր...»-ին

«Ալիք»
14 Հոկտեմբեր 2008
Վշտակցելով 2008 թւականի սեպտեմբերի 8-ին Արեւմտահայաստանում հանրակառքի արկածի զոհ գնացած՝ թեհրանաբնակ, թաւրիզաբնակ եւ նորջուղայաբնակ հայերի ընտանիքներին եւ իրենց հարազատներին՝ մաղթում եմ նրանց համբերութիւն ու երկնային մխիթարութիւն եւ խաղաղութիւն՝ զոհւածների ազգային հաւատքով լի հոգիներին... Նաեւ՝ նորջուղայեցի Հիլդա Մարգարեանի յիշատակին, որի հետ մենք բոլորովին անծանօթներ լիենլով՝ ինձ համար ուղարկել էր իր գրչին պատկանող Նոր-Ջուղայի բարբառի եւ սովորութիւնների մասին «Բարով, քա դո՞ր աս...» գեղեցիկ աշխատութիւնը, որը ինձ մօտ կը մնայ, որպէս մի անգին յիշատակ՝ վշտակցելով իր ընտանիքին եւ միշտ իրեն յիշելով՝ որպէս մի նւիրեալ հայուհու...

«Կարօտի զոհեր...»-ին
(Քառասնօրեակի առթիւ)

Այս ի՞նչ չար բախտ ձեզ վիճակւեց,
Մոլորւել եմ խոհերում.
Հայոց հողում շատ էր թափւել
Հայի անարատ արիւնն...

Մեր պատմական Հայաստանին
Դուք գնացիք վեհ ուխտի,
Համբուրելու սուրբ հողն հայոց,
Տեսնել՝ Վանը, Կարսն, Անին...

Տասնեակ դարեր էլ թէ անցնեն՝
Սրբութիւն են մեզ համար.
Սրբութեան ճամբին զոհւեցիք,
Լոյս գայ ձեր հոգուն անմար:

Հաւատքի խոր ապրումներով
Եւ ազգային վեհ տենչով
Նահատակաց դասը անցաք՝
Բախտի անարգ կատակով:

Աւա՜ղ, բօթը անչափ ծանր էր,
Ալեկոծեց մեր հոգին.
Ասես մի նոր «Եղեռն» լինէր,
Որ պատահեց մեր ազգին:

Ձեր կորուստը սուգի մատնեց
Աշխարհասփիւռ հայ ազգին.
Ծանօթ-անծանօթ ողբացին,
Յարգանք ձեր թարմ շիրիմին:

Հանգիստ ձեր յոգնատանջ մարմնին
Եւ հաւատքով լի հոգուն.
Հողը թեթեւ գայ ձեզ վրայ,
Ո՜հ, ազգիս վիշտն է անհուն...

ԷԼՍՕ ԳԱՐԵԱՆ
Հոկտեմբեր 2008 թ., Թեհրան

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ - ՌՈԶԱ ԲԱՐՈՅԵԱՆԻ (ԱՅՒԱԶԵԱՆ)


Խոր վշտով համակւած յայտնում ենք, որ մեր շատ սիրելի եւ թանկագին

ՌՈԶԱ ԲԱՐՈՅԵԱՆԻ (ԱՅՒԱԶԵԱՆ)

ցաւալի մահւան քառասնօրեակի առթիւ հինգշաբթի, հոկտ. 16-ին, կ. յ. ժամը 4-ին, Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցում, հանգուցեալի յիշատակին, կը կատարւի

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ


«Ալիք»
14 Հոկտեմբեր 2008

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ - ԳԱՅԻԱՆԷ ՄԵԼԻՔԵԱՆԻ (ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ)


Խոր վշտով համակւած յայտնում ենք, որ մեր շատ սիրելի եւ թանկագին

ԳԱՅԻԱՆԷ ՄԵԼԻՔԵԱՆԻ (ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ)

ցաւալի մահւան քառասնօրեակի առթիւ հինգշաբթի, հոկտ. 16-ին, կ. յ. ժամը 4-ին, Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցում, հանգուցեալի յիշատակին, կը կատարւի

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ


«Ալիք»
14 Հոկտեմբեր 2008

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ - ԴՈԿՏ. ԱՐՄԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆԻ (ԻՍԼԱՄՓԱՆԱՀ)

Խոր վշտով համակւած յայտնում ենք, որ մեր շատ սիրելի եւ թանկագին

ԴՈԿՏ. ԱՐՄԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆԻ (ԻՍԼԱՄՓԱՆԱՀ)

ցաւալի մահւան քառասնօրեակի առթիւ հինգշաբթի, հոկտ. 16-ին, կ. յ. ժամը 4-ին, Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցում, հանգուցեալի յիշատակին, կը կատարւի

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ


«Ալիք»
14 Հոկտեմբեր 2008

ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ

«Ալիք»
12 Հոկտեմբեր 2008
Խոր վշտով համակւած սգալով Վան-Վասպուրականից վերադարձող իրանահայ ուխտաւորների անակնկալ եւ դառնաղէտ մահը՝ հանրակառքի ծանր արկածի հետեւանքով, մեր խորազգաց վշտակցութիւնն ենք յայտնում հանգուցեալների սգակիր ընտանիքներին, բոլոր հարազատներին եւ ողջ իրանահայութեանը:
Շիրազի Հայոց եկեղեցական վարչութիւն եւ համայնք
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6718

ՑԱՒԱԿՑԱԿԱՆ

«Ալիք»
6 Հոկտեմբեր 2008
Սրտի անհուն վշտով համակւած սգում ենք Արեւմտեան Հայաստանից վերադարձող իրանահայ ուխտաւորների անսպասելի մահը՝ հանրակառքի արկածի պատճառով:
Այսու մեր խորազգաց ցաւակցութիւններն ենք յայտնում հանգուցեալների սգակիր ընտանիքներին, հարազատներին եւ ամբողջ իրանահայութեանը:
Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութիւն