Thursday, September 11, 2008

Վերջին Լուրերը Թաւրիզից

Կապի մէջ լինելով Թաւրիզի ազգային առաջնորդարանում Թեմակալ Առաջնորդ՝ Տ. Նշան Եպս. Թօփուզեանի հետ՝ ստացայ հետեւեալ գրութիւնը (Thursday, September 11, 2008 9:17:48 PM), որը նոյնութեամբ ներկայացնում եմ ընթերցողին:


Թեմական Լուրեր
Թաւրիզ

«Զոհւածների դիակները փոխանցեցինք Թեհրանի եւ Սպահանի Թեմերին»
Յայտնեց Նշան Եպս.Թօփուզեանը Թաւրիզում

Հինգշաբթի, 11 Սեպտ. 2008 թ.ի երեկոյեան, Ատրպատականի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ջանքերով եւ Դոկտ. Արա Մելիքեանի անվերապահ համագործակցութեամբ, կարելի եղաւ ստանալ Արեւելեան Ատրպատականի Դատախազի եւ Ոստիկանութեան գրաւոր արտօնութիւնը, զոհւածների դիակները փոխադրելու Թեհրան եւ Սպահան:
Այս մասին սպառիչ բացատրութիւններ տւեց Թեմակալ Առաջնորդը, յայտնելով թէ «նախ բաւականին սփոփիչ եւ մխիթարիչ էր բոլորիս համար Վեհափառ Հայրապետի վշտակցութեան գիրը, որը ստացանք յուզումով եւ փոխանցեցինք բոլորին: Այս օրը (Հինգ.ի) եւս մեզ համար ծանր էր. Մի կողմից վիրաւորւածների վերջին հանգրւանի փոխադրութիւնը իրենց տները կամ հիւանդանոցները, ոմանց արդէն փոխանցել ենք Իսֆահան եւ Թեհրան, ոմանք դեռ մնում են հիւանդանոցներում. Թեթեւ վէրքեր ունեցողները վերադարձել են իրենց տները»:
Իր յայտարարութիւններում Սրբազան Հայրը ասաց նաեւ «առաւօտեան կանուխ, Դոկտ. Արա Մելիքեանի ջանքերի շնորհիւ, եւ Արեւելեան Ատրպատականի Նահանգապետարանի հետ մեր կատարած համադրողական աշխատանքներին որպէս արդիւնք, կարելի եղաւ ստանալ դիակների փոխադրութեան գրաւոր արտօնութիւնը դէպի Թեհրանի եւ Սպահանի Հայոց Թեմերի ազգային գերեզմանատները, յատուկ սառնարանային ինքնաշարժով»:
Խօսելով թաղման կարգի մասին, Սրբազան Հայրը յայտնեց նաեւ թէ «իւրաքանչիւր թեմ իրեն յատուկ պարագաներ ունի. Մենք Ուրբաթ օր հողին պիտի յանձնենք երկու զոհեր, իսկ երրորդը յառաջիկայ որերում, քանի իւրայատուկ պարագաներ կան: Դժւար է յայտնել, որ երբեմն վիրաւորածներին դեռ չէինք կարողանում յայտնել թէ իր հարազատն մահացել է... սպասելով յարմարագոյն պահին...»:
Իր Խօսքերի աւարտին, Առաջնորդ Սրբազան Հայրը իր երախտիքի արտայայտութիւնները կատարեց Իրանի Թեմակալ Առաջնորդներին եւ ազգային իշխանութիւններին, Ալիք Օրաթերթին, Խորհրդարանի զոյգ Պատգամաւորներին, Թեմի Թեմական Խորհրդի անդամներին, Թաւրիզի Ազգային Առաջնորդարանի պաշտօնէութեան եւ բոլոր նրանց ովքեր որեւէ ձեւով օգտակար հանդիսացան դեռ շարունակւող աշխատանքի համար շնորհակալութեան զգացումներ եւ կրկնակի վշտակցութիւն ամբողջ Իրանահայութեան:
Յարգանօք՝
ՎԱՆՔ

Հանրակառքի արկածի մանրամասնութիւնների մասին հաղորդում է Տ. Նշան եպս. Թոփուզեանը

«Ալիք»
Ստպտեմբեր 11 2008
Անցնող շաբաթւայ ընթացքում դէպի Վան կատարւած ուխտագնացութեան աւարտին երեքշաբթի, սեպտ. 9-ի վաղ առաւօտեան Թաւրիզի ազգային առաջնորդարանում թեմակալ առաջնորդ Տ. Նշան եպս. Թոփուզեանին գուժեցին պատահած ողբալի արկածի մասին, որը տեղի էր ունեցել Դու Բայազիդի ճանապարհին, անձրեւային խիստ եղանակի ընթացքում։
Վաղ առաւօտեան Տ. Նշան եպս. Թոփուզեանը դէպքի մասին տեղեկացրեց Թեհրանի եւ Սպահանի թեմակալ առաջնորդներին, հիւս. իրանահայութեան պատգամաւորին, «Ալիք» օրաթերթի պատասխանատուներին, ինչպէս նաեւ՝ Արեւելեան եւ Արեւմտեան Ատրպատականի նահանգապետարաններին եւ պատկան այլ գրասենեակներին՝ հարկ եղած բոլոր օժանդակութիւնները ցոյց տալու համար։ Տ. Նշան եպս. Թոփուզեանը իր առաջին արտայայտութիւններում յայտնեց. «Սկզբում շատ շփոթ լուրեր ստացանք զոհւածների թւի մասին, որը ահաւոր իրավիճակ ստեղծեց գրեթէ երեք թեմերում էլ. յետոյ կարողացանք կապ պահել վիրաւորներից դոկտ. Արա Մելիքեանի հետ, որը հակառակ իր կրած ծանր կորստին եւ ստացած վնասւածքներին՝ սփոփեց մեր ծանր վիճակը։ Մեզ հետ տեւական կապի մէջ եղան Մակուի եւ Չալդրանի գաւառապետերն ու ոստիկանութիւնը»։
«Յայտնի դարձաւ որ արկածը տեղի էր ունեցել հանրակառքի մեքենավարի սխալի պատճառով։ Նա իր օգնականի հետ ձերբակալւել եւ այժմ թրքական կողմում բանտարկւած է»,- շարունակեց Սրբազան Հայրը։ Իր տւած այլ բացատրութիւնների մէջ Սրբազան Հայրը յայտնեց նաեւ, որ սեպտ. 10-ի առաւօտեան, հիւսիսային եւ հարաւային պատգամաւորների համագործակցութեամբ, Թաւրիզում հնարաւոր եղաւ զոհւածների դիակները տեղադրել «Վադիէ ռահմաթ»-ի սառնարաններում. հակառակ այն իրողութեան, որ բոլորի փաստաթղթերը պակասում էին, սակայն իւրայատուկ կարգադրութեամբ դա յաջողւեց անել։
Երէկւայ (չորեքշաբթի) տւեալներով՝ կարելի է ասել, որ բոլոր զոհւածների դիակները Թաւրիզում են գտնւում. վիրաւորւածների գրեթէ մեծ մասը տեղափոխւել է Թաւրիզի հիւանդանոցները, որոնց այցելել են՝ պատգամաւորները եւ Սրբազան Հօր անունից Ուրմիոյ հոգեւոր հովիւ Տ. Անանիա աբղ. Գուճանեանը։ Իսկ մնացեալ ծանր վիրաւորւածներին այցելելու եւ օժանդակելու նպատակով՝ խորհրդարանի զոյգ պատգամաւորները եւ թեմերի ներկայացուցիչները չորեքշաբթի կէսօրւայ ժամերին մեկնեցին Թուրքիա։
«Պետական գրասենեակների հետ հինգշաբթի օր մեր համագործակցութեան ընթացքը պիտի լինի այն, որ Թեհրանի եւ Սպահանի զոհւածների դիակները կա՛մ օդանաւով, կա՛մ էլ ամբուլանսներով տեղափոխենք ազգային առաջնորդարանները, որպէսզի յանձնւեն իրենց հարազատներին»,- շեշտեց Սրբազան Հայրը։
Իր խօսքերի աւարտին Տ. Նշան եպս. Թոփուզեանը յայտնեց. «Յոյսով, որ կարողացած լինենք մեր կողքին կանգնած մարդուժի համագործակցութեամբ՝ ամենայն համբերատարութեամբ կատարել մեր միւս պարտաւորութիւնները։ Խորապէս ցաւում ենք, սգում ենք այս ծանր ողբերգութիւնը եւ ցաւակցում բոլորիդ հետ»,- եզրափակեց Սրբազան Հայրը։
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idt=199

Ստացած մի քանի նկարներ


Իրանահայ ուղեւորների հանրակառքի դժբախտ պատահարի հարցով- Իրանահայ երկու պատգամաւորները Թուրքիայում մօտկից հետեւում են վիրաւորների վիճակին

«Ալիք»
Սեպտեմբեր 11, 2008
Այսօր առաւօտեան հեռախօսային կապ հաստատեցինք արդէն Թուրքիայում գտնւող Իսլ. խորհրդարանի երկու պատգամաւորներ՝ Գ. Վարդանեանի եւ Ռ. Բեգլարեանի հետ՝ նոր տեղեկութիւններ ստանալու սեպտ. 9-ին Իրան-Թուրքիա սահմանի մօտակայքում աւտովթարի հետեւանքով վիրաւորւածների մասին, որոնց հանդիպելու նպատակով էլ մեր հայ պատգամաւորները գտնւում են այնտեղ:
Պրն. Վարդանեանը կարեւորութեամբ շեշտեց, որ իրենց մինչ այժմ այցելած բոլոր քաղաքներում թուրք բարձրաստիճան պաշտօնեաները իրենց դիմաւորում են ամենայն յարգանքով, ցաւակցում եւ իրենց աջակցութիւնն առաջարկում: Աջակցութիւն, որը այս օրերի ընթացքում թէ՛ թուրք տեղաբնակների, եւ թէ՛ պաշտօնեաների կողմից մեծապէս ցուցաբերւել է:
Էրզրումում իրանական հիւպատոսութեան ներկայացուցչութիւնը տեղաբաշխւել է բոլոր այն հիւանդանոցներում, որտեղ մեր վիրաւորներն են եւ ամենայն ուշադրութեամբ հետեւում են թէ՛ բուժման, եւ թէ՛ ընդհանուր առմամբ՝ նրանց տեղում առաջացած հարցերին: Այնպէս որ՝ երկկողմանի աջակցութիւնը օգնում է մեզ՝ յաղթահարելու ստեղծւած ծանր կացութիւնը եւ սփոփելու մեր վիշտը:
Թուրքիայի քաղաքներում գտնւող մեր 18 վիրաւորների մասին պրն. Վարդանեանը նշեց, որ նրանց, որոնց արդէն տեղափոխման բժշկական արտօնութիւն է տրւում, աստիճանաբար տեղափոխում են Թաւրիզ: Արդիւնքում երէկ երեկոյեան ժամերից 9 հոգի արդէն տեղափոխւել են, 4 հոգի դեռ Իգդիրի հիւանդանոցում էին, որոնց մեր հեռախօսազրոյցի պահից մի քանի ժամ անց պէտք է արդէն այցելէին պատգամաւորները:
Նշենք, որ երէկ երեկոյեան իրանահայ ուղեւորների մի խումբ արդէն հասաւ Թեհրան:
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idg2=2222

Վիրաւորների անւանացանկը

«ԻՐԱՆԱՀԱՅԵՐ»
10 September, 2008 06:49:00

Անունները գրանցւել են վիրաւորների Անցագրերից
1. Շուշանիկ Գալոեան
2. Մանէ Նազարբէգեան
3. Երանուշ Թահմասեան Սվարանի
4. Վանա Շիրւանեան5. Թադէ Նազարբէգեան
6. Այիդա Ղարիբեան
7. Սանահին Գասպարեան
8. Դէյվիդ Դոնալդ Գալոեան զադէ
9. Հայգո Բարոեան
10.Էլեգանթ Օրդուխանեան
11. Ռիտա ԶարիՖնիա
12.Աբդոլլահ Մուսավի (սպասարկող)
13. Ռահիմ Սադեղի (վարորդի օգնական)
14.Վարուժ Բարոեան (թուրի պատասխանատու)
15. Սիրան Օրդուխանեան
16. Սելին Օրդուխանեան
17. Վահէ Հախվերդեան
18. Շերլի Աւետեան
19. Վանէ Տ. Ղազարեան
20. Նոյեմ (Նոհի) Շահնազարեան
21. Անուշ Աստիկ
22. Սեւակ Օհանեան
23. Անահիտ Յակոբեան
24. Համլէտ Նազարբղգեան

http://www.iranahayer.com/index.php?news=73