Wednesday, September 10, 2008

ԴԻՏԱՆԿԻՒՆ- «Տեսա՛ք Անին ու նոր ....»...

«Ալիք»
Սեպտեմբեր 10, 2008
Ծանրակշիռ վիշտ ու թախիծ է համակել բոլորիս:
Օրինաչափ երեւոյթներ են, ըստ ամենայնի, ինչպէս հաճելի, այնպէս էլ՝ տհաճ անակնկալները, որոնք մշտապէս ուղեկցում են մեզ կեանքի ողջ ընթացքում. այլ հարց՝ թէ այդ կեանք ասւածը կարճատեւ է թէ՝ երկարատեւ...
Դէմ-յանդիման ենք նշեալ անակնկալներից տհաճագոյններից մէկին. ողջ համայնքն է ապրում այդ տհաճ երեւոյթը՝ տխրութիւնը, ափսոսանքը, ՍՈ՛ՒԳԸ:
Ի վերջոյ, միանգամից ու միատեղ՝ շուրջ երկու տասնեակ հայորդիների կորուստի ցաւատանջ ու դառն իրողութեան առջեւ ենք կանգնած. նրանց հարազատներն ու անմիջականները՝ առաւել եւս:...
Պապենական, հայրենի հողին ու եզերքին փարւելուց յետոյ, ոգեղէն լիցքով ու կարօտով գաղթօջախ վերադարձի ճամբին, նոյն ոգին ու բիւրեղացած ձե՛ր հոգին աւանդեցիք յետնորդներիս... ո՞րն է, սակայն, մխիթարութիւնը...՝ դժւարանում ենք բնութագրել, բայց մտքում անընդհատ դնդնում են սրտառուչ երգի բառերը՝ «.... տեսնե՜մ Անին ու նոր ....»...
* * *
Այս սիւնակով ու այս երկտողով «Ալիք»-ի ողջ ընտանիքի՝ հաստատութեան, տնօրէնութեան, խմբագրութեան եւ ինչու ոչ՝ ընթերցողների անունից ցաւակցում ու վշտակցում ենք իրանահայութեանը ցնցող՝ դժբախտ պատահարի հարազատներին, բարեկամներին եւ մեր ազնիւ համայնքի բոլոր անդամներին:

No comments: