«Ալիք»
2 Նոյեմբեր 2008
2 Նոյեմբեր 2008
Նայում եմ իրեն՝ համեստ կին է:
Դասարանում հանգիստ կանգնած՝ մեղմ ձայնով խօսում է աշակերտների հետ, այնպէս, որ ակամայից մարդ սիրում է լսել իրեն:
Անունը Հիլդա է, սիրւած ուսուցչուհի եւ անձ՝ բոլորի կողմից, ի մասնաւորի աշակերտութեան:
Տղաս տարեվերջին հրաժեշտի պահին ամօթխածութեամբ ասում է՝ երանի 4-րդում էլ դուք լինէք մեր օրիորդը....
Իր հետ մտերմանալ շատ հեշտ է, հաճոյքով է զրուցում...
Ամէն մի գեղեցիկ ու չնչին խնդրի վրայ ուրախանում է, որեւէ նախանձ նկատելի չէ իր մէջ...
Փափուկ ու թեթեւ քայլերով մօտենում է քեզ ու նոյնպէս հեռանում:
Բոլոր աշակերտները իրեն բարեհամբոյր ժպիտով եւ անուշիկ խօսքերով են յիշում....
Նա ուրախ էր ամենքով, ի մասնաւորի իր ընտանիքով եւ մտահոգ...
- Վանան ուղեցոյցը ի՞նչ կանի...., Վանանդը դպրոցը աւարտելուց յետոյ ի՞նչ է ուզում անել... եւ այսպէս՝ մտահոգ միւս հարազատների նկատմամբ՝ նրանց ամենատարբեր խնդիրներով...
Բայց, աւաղ, այս հրեշտակատիպ անձը, որին ամէն օր հանդիպում էիր, մի ակնթարթում անհետանում է Աստծոյ կամքով՝ բոլորին թողնելով մի շատ ցաւալի ու անհաւատալի իրողութեան առջեւ:
Ի՞նչ եղաւ... եւ ինչո՞ւ այսքան դաժան ու ցաւալի....
Այս հրեշտակը ինչո՞ւ զրկւեց՝ մօտկից հոգ տանելու եւ փայփայելու իր սիրեցեալներին... եւ հիմա հրեշտակների հետ երկնքից պիտի հետեւի բոլորիս:
Այս դժւարին կեանքի քննութիւնն ինչո՞ւ պիտի այսպէս լինէր...
Տէր Աստւած, ո՞ւմ էիր ուզում փորձել: Մի հին ասացւածք կայ, որ ասում է՝ Տէր Աստւած, եթէ ճակատագիրս այսպէս տգեղ ձեռագրով պիտի տնօրինւէր, գոնէ ասէիր՝ եւս... ես՝ մեղաւորս... ինքս կը գրէի...
Հիլդա ջան, բոլորիս համար շատ դժւար եւ անընդունելի է քեզ հրաժեշտ տալը. ճիշտ է, որ դու մեզանից մարմնով հեռացար, բայց հոգով ու մտքով միշտ մեզ հետ ես լինելու եւ ոչինչ ու ոչ ոք չի կարող քո քաղցր յուշերն ու բարի յիշատակները մեր բոլորի մտքերից հեռացնել...
Սիրելի Հիլդա, թող որ հողը թեթեւ գայ վրադ, եւ Սուրբ Հոգով լուսաւորւի քո հոգին:
Յիշատակդ միշտ անթառամ:
ՄԱՐԳԱՐԻՏ ԴԱՒԹԵԱՆ
(Նոր Ջուղա)
No comments:
Post a Comment