Wednesday, September 10, 2008

Երկօրեայ սուգ՝ իրանահայ երեք թեմերում

«Ալիք»
Սեպտեմբեր 10, 2008
Այսու, սրտի անհուն վշտով եւ դառն կսկիծով իրանահայ երեք թեմերի թեմակալ առաջնորդները, Պատգամաւորական ժողովները, Իսլ. խորհրդարանի երկու հայ պատգամաւորները, Կրօնական եւ Թեմական խորհուրդներն ու ողջ ժողովականութիւնը երկօրեայ (սեպտ. 10-ին եւ 11-ին) սուգ են յայտարարում Իրանի մեր երեք թեմերի ողջ ատրածքում՝ երեքշաբթի, սեպտեմբերի 9-ի առաւօտեան ժամը 1-ին դէպի Արեւմտեան Հայաստան ուղեւորութիւնից վերադարձի ճանապարհին պատահած դժբախտ արկածի զոհ գնացած հայ ուղեւորների դառնաղէտ մահւան առիթով:
Այս տխուր առիթով իրանահայ երեք թեմերի եկեղեցիներում հոգեհանգստեան յատուկ արարողութիւն է կատարւելու արկածի զոհ գնացած ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:Հինգշաբթի, 11 սեպտ.՝ Նոր Ջուղա՝ երեկ. ժամը 6-ին՝ վանքում:Ուրբաթ, 12 սեպտ.՝ Թեհրան, յաւարտ ս. պատարագի եւ Թաւրիզ ու Ուրմիա:
ԻՐԱՆԱՀԱՅ ԵՐԵՔ ԹԵՄԵՐԻ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՆԵՐԻ ԴԻՒԱՆ

No comments: